Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Հիլով թեյը՝ նիհարելու միջոց. 1in.am

Հիլով թեյը՝ նիհարելու միջոց. 1in.am

Պարզվել է, որ հիլով թեյը կատարյալ ըմպելիք է նիհարելու համար՝ հայտնում է direct-press.ru-ն: Այուրվեդիկ ավանդության մեջ հիլն օգտագործում են որպես մարսողական համակարգի խթանիչ:

 

Չնայած հիլի բարձր կալորիականությանը՝ նյութափոխանակության ակտիվացման հաշվին այն նպաստում է քաշի արդյունավետ նվազմանը: Դիետոլոգները պարզել են, որ այդ բույսի պարունակությամբ դեղամիջոցների պարբերական օգտագործման դեպքում ճարպերն ու ածխաջրերն ավելի արագ են այրվում, ինչը բերում է կայուն նիհարեցման:

 

Անուշաբույր համեմունքը հաճախ խորհուրդ են տալիս օգտագործել ճարպակալումից բուժման հիմնական կուրսի ընթացքում:

 

Հիլով ճարպ այրող թեյ պատրաստելու համար պետք է 20 գ համեմունքը խառնել մի պտղունց սամիթի և 20 գ չամանի հետ: Ստացված զանգվածի վրա պետք է ավելացնել մի բաժակ եռացրած ջուր: 20 րոպե հետո թեյը քամել և խմել օրական 100-150 մլ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. aromaspise.narod.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ